«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Ռեալի» հինգերորդ հաղթական տիտղոսը

«Ռեալի» հինգերորդ հաղթական տիտղոսը
19.12.2017 | 11:21

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հաղթողի կոչումը վիճարկեցին Մադրիդի «Ռեալն» ու բրազիլական «Գրեմիոն»: Հանդիպման ելքը վճռել է Քրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գնդակը, ինչն «արքայականին» երկրորդ անգամ անընդմեջ դարձրել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Սա ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» հինգերորդ հաղթական տիտղոսն էր: Հիրավի փայլուն արդյունք: Հիշեցնենք, որ փոքր-ինչ ավելի վաղ երրորդ տեղի համար պայքարում մեքսիկական «Պաչուկան» 4:1 հաշվով առավելության էր հասել արաբական «Ալ Ջազիրայի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ